ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Անպայման պիտի գա նետած քարերը հավաքելու ժամանակը

Անպայման պիտի գա նետած քարերը հավաքելու ժամանակը
27.08.2024 | 17:36

ՈՒթ տարեկան տղան նեղված լացում էր` Մարտունա միլիցիայի դքի վերևի քարին նստած:

Հեծանիվն էր կորցրել:

Տատը ջղայնացել էր վրան.

- Մինչև հեծանիվդ չգտնես, տուն չգաս:

Անցել են տարիներ, տղան արդեն իր էրեխեքին է հեծանիվ առնում:

Վաղուց է արդեն ինչ հեծանիվ չի կորցնում...

...բայց կորցրեց տատին, պապին:

Տատ ու Պապին...

Պապի տունը էլ չկա:

Գագոյին էլ է կորցրել, փնտրում է ու չի գտնում:

Պրոյից լուր չունի, ոչ մի տեղ չի գտնում:

Պարտիզանի տեղը չգիտի... կորցրել է:

Էն քարն էլ է կորցրել...

էն քարն էլ չկա, որ նստի ու լացի:

Հեծանիվ էլ չունի, որ կորցնի:

Մի օր... երբ կգա... անպայման պիտի գա նետած քարերը հավաքելու ժամանակը:

Մի խենթ ծերունու կհանդիպեք էն քարին նստած... Մարտունա միլիցիայի դքի վերևը...

Հեծանիվը կորցրած:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հ.Գ.

Մարդ էլ կա նոր 50 տարեկանում հեծանիվ է գտել ու անդարդ

Ճղըցնում է:

Դիտվել է՝ 7296

Մեկնաբանություններ